Հնագետ․ Նեանդերթալյան մարդն իր ժամանակի «գերգիշատիչն» էր

Հնագետ․ Նեանդերթալյան մարդն իր ժամանակի «գերգիշատիչն» էր

PanARMENIAN.Net - Հնագետ Ռեբեկա Ուռեգը ներկայացրել է նեանդերթալյան մարդու հետ կապված նոր բացահայտումները։ Հոկտեմբերին ԱՄՆ-ում լույս կտեսնի նրա «Ցեղակիցներ․ նեանդերթալցիների կյանքը, սերը, մահն ու արվեստը» գիրքը, գրում է Popmech.ru-ն։

Ուռեգը նեանդերթալյան մարդուն իր ժամանակի «գերգիշատիչն» է համարում։ Նրանք սնվում էին տարբեր կենդանիներով՝ առաջին հերթին ուտելով նրանց ուղեղը, լեզուն ու աչքերը։ Այդ օրգաններին էին նրանք նախապատվությունը տալիս սննդի մեջ։

Նրանք սնվել են մանր միջատներից մինչև հսկայական բիզոններով։ Նեանդերթալցիների օրական սննդի կալորիականությունը կազմում էր 3500-5000 կալորիա։

Հնարավոր է` նրանք նաև խորոված ու ապխտած միս են կերել։

Կենդանական ծագման սպիտակուցից բացի, նեանդերթալյան մարդը նաև բույսեր է օգտագործել։

Նեանդերթալյան մարդը Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ է, ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածում։ Նրանք դասակարգված են կամ որպես ներկա մարդկանց ենթատեսակ (Հոմո Սափիենս Նեանդերտալենսիս) կամ որպես առանձին մարդկանց տեսակ (Հոմո Նեանդերտալենսիս):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---