ԱՄՆ պետդեպ․ Օտարերկրյա ներդրումների համար ՀՀ-ում մրցակցային միջավայրը բարելավվում է

ԱՄՆ պետդեպ․ Օտարերկրյա ներդրումների համար ՀՀ-ում մրցակցային միջավայրը բարելավվում է

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ ՀՀ-ն ներդրողներին բազմազան հնարավորություններ է ընձեռում, մրցակցային միջավայրը բարելավվում է, այնուամենայնիվ, որոշ մարտահրավերներ դեռ մնում են:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանը միջազգային ինդեքսներում ստացել է պատկառելի վարկանիշներ, որոնք գնահատում են երկրի բիզնես և ներդրումային միջավայրերը:

Խոչընդոտների թվում են «փոքր» շուկա ունենալը, աշխարհագրական հարաբերական մեկուսացումը (Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ սահմանները), օրենքի գերակայության ու դատական համակարգի թույլ կողմերը, ժառանգած կոռուպցիան։

Հայաստանը քիչ սահմանափակումներ ունի օտարերկրյա ընկերությունների համար: Բյուրոկրատական քաշքշուկներ չկան, սակայն օտարերկրյա ընկերությունները բախվում են որոշ ինստիտուտների անկախության, կարողությունների և պրոֆեսիոնալիզմի պակասին։

Նշվում է նաև, որ Հայաստանում փողի շրջանառությունը սահմանափակված չէ, բանկային համակարգը կայուն է և համակարգված, սակայն ֆինանսական հատվածն այդքան էլ զարգացած չէ։

Ընդհանուր առմամբ, արձանագրվում է, որ Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, բայց որոշ բիզնեսներ հայտնել են, որ դատական, հարկային, մաքսային, առողջապահական, կրթական, ռազմական և իրավապահ մարմիններում ավելի մեծ բարեփոխումներ են անհրաժեշտ այդ նվաճումները մեծացնելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---