Կարանտինին կթույլատրվեն հանրային միջոցառումներ՝ 60-ից ոչ ավելի մասնակցով11 սեպտեմբերի 2020 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինի ընթացքում հանրային միջացոռումներ կարելի է անցկացնել մինչև 60 հոգով, հավաքներ իրականացնել՝ հակահամաճարակային կարգի պահպանմամբ։ Հանրային միջոցառումները թույլատրվում են միայն սահմանափակումներով․ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ՝ ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության) միջոցառումները, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունները պետք է անցկացվեն 60-ից ոչ ավելի անձի մասնակցությամբ։ Թույլատրվում է անցկացնել նաև սոցիալական, մշակութային, կրթական, սպորտային կամ այլ ժամանցային կարիքների բավարարմանն ուղղված այլ միջոցառումներ (եթե տնտեսական գործունեության տեսակ չէ)՝ 60-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ։ Ըստ որոշման՝ թույլատրվում է հավաքներ կազմակերպել և դրանց մասնակցել անհատական պաշտպանության միջոցների կիրառման և անձանց միջև նվազագույնը 1.5 մետր հեռավորության պահպանման դեպքում: Հայաստանի տարածքում սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից մինչև 2021-ի հունվարի 11-ը ներառյալ կսահմանվի կարանտին։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |