Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է «Քոչվորների հողը» ֆիլմը

Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացել է «Քոչվորների հողը» ֆիլմը

PanARMENIAN.Net - Վենետիկի 77-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվել է ռեժիսոր Խլոե Չժաոյի «Քոչվորների հողը» ֆիլմին։ Այն ԱՄՆ «նոր քոչվորների»՝ ճանապարհներին ապրող մարդկանց մասին է։

«Արծաթե առյուծ» լավագույն ռեժիսուրայի համար մրցանակին արժանացել է Կիեսի Կուրոսավան «Լրտեսի կինը» ֆիլմի համար, գրում է Diletant Media-ն։

Հատուկ մրցանակ է ստացել Անդրեյ Կոնչալովսկին «Թանկագին ընկերներ» ֆիլմի համար։

Լավագուն սցենարի համար մրցանակ է ստացել Չայտանյա Տամհանեն «Աշակերտը» ֆիլմի համար։

Պյերֆրանչեսկո Ֆավինոն ճանաչվել է լավագույն դերասան «Մեր հայրը» ֆիլմում դերի համար, իսկ Վանեսա Քիրբին՝ լավագույն դերասանուհի «Կնոջ հատվածները» կտավի համար։

Վենետիկի միջազգային կինոփառատոնն աշխարհում հնագույն միջազգային կինոփառատոնն է՝ հիմնված 1932-ին իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինիի նախաձեռնությամբ։ Այն յուրաքանչյուր տարի անցկացվում է Լիդո կղզում՝ սկսած 1934-ից։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---