Արոնյանը՝ Champions Showdown. Chess 9LX-ի 3-րդ մրցանակակիր14 սեպտեմբերի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Champions Showdown. Chess 9LX առցանց մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ 9 հնարավորից նա հավաքել է 5.5 միավոր։ Արոնյանը երրորդ տեղը կիսելել է ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ։ Հայ շախմատիստը 7-9 տուրերում ոչ ոքի է խաղացել աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի, ինչպես նաև Մագնուս Կարլսենի հետ, սակայն պարտվել է Վաշիե-Լագրավին։ 1-2-րդ տեղերը կիսել են Կարլսենը և Հիկարու Նակամուրան: Champions Showdown. Chess 9LX մրցաշարն անցկացվել է Ֆիշերի շախմատի կանոններով։ Մրցաշարին մասնակցել է 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գարրի Կասպարովը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Դոմինգես Պերես-Լենիերը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն և Ֆիրուզա Ալիռեզան։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |