Նոր հակառեկորդ Վրաստանում՝ Covid-19-ի 165 նոր դեպք14 սեպտեմբերի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կրկին կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել՝ 165 նոր դեպք։ Ըստ վարակի մշտադիտարկման կառավարական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1 369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Կարանտինում այժմ 5882 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 390։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Որոշումը վերաբերում է մասնավոր դպրոցներին և բուհերին։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |