Միրզոյան․ ԱԺ խմբակցությունները և ՍԴ թեկնածուները հանդիպելու ցանկություն չունեն

Միրզոյան․ ԱԺ խմբակցությունները և ՍԴ թեկնածուները հանդիպելու ցանկություն չունեն

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի դատավարորների թեկնածուները չեն հանդիպել խորհրդարանաի բոլոր խմբակցություններն, որովհետև ոչ թեկնածուները, ոչ խմբակցությունները նման նախաձեռնություն չեն ունեցել։ Այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ ցանկացած նախաձեռնության դեպքում նա և աշխատակազմը վստահաբար կանեին ամեն ինչ հանդիպման համար։

ԱԺ նախագահը նման հայտարարություն է արել՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի քննադատական հարցին, թե ինչու նման հանդիպումներ չեն կազմակերպվել։

«Պետք է հավելեմ՝ ցավոք սրտի, հավանաբար, որևէ իմպերատիվ ընթացակարգ սահմանված չկա այդպիսի հանդիպում կազմակերպելու, հետևաբար ԱԺ նախագահն ու աշխատակազմն առաջնորդվել են կողմերի ցանկություններով, տվյալ դեպքում՝ դրանց բացակայությամբ»,- ասել է Միրզոյանը։

ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության գործընթացը։ Հունիսի 22-ին Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվեցին Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահի և մյուս դատավորների լիազորությունները։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---