Միայնակ թոշակառուների կոմունալների փոխհատուցման նախագիծն ԱԺ-ում մերժվել է

Միայնակ թոշակառուների կոմունալների փոխհատուցման նախագիծն ԱԺ-ում մերժվել է

PanARMENIAN.Net - ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել միայնակ թոշակառուներին կոմունալ վճարների համար գումար տրամադրելու նախագծին։

«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը ներկայացրել էր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը, գրում է Panorama.am-ը։

Նախագծով առաջարկում էր, որ միայնակ և անժառանգ տարեցներին հատկացվի կոմունալ վարձավճարների փոխհատուցում՝ նվազագույն կենսաթոշակի 20%-ի չափով, ամսական ընդամենը 5000 դրամ։

«Մեր ուղարկած հարցմանն ի պատասխան սոցապ նախարարությունը սկզբում տվել է 11,851, ապա 11,252 նման տարեցի տվյալ։ Այսինքն, եթե օրենքն ընդունվեր, ապա բյուջեից պետք է հատկացվեր մոտավորապես 710 մլն դրամ։ Արդյունքում, մենք կունենայինք իրենց հացի փողը կոմունալի վրա չծախսող միայնակ տարեցներ։ Իմ գործընկերներն ասում են, որ այդ միայնակ թոշակառուների մեջ կան մարդիկ, որ դրսից դոլար ու եվրո են ստանում։ Գուցե և կան, բայց թոշակառուների քանի՞ տոկոսն է դրսից գումար ստանում»,- ներկայացրել է Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով, կառավարությունը, նախագծին բացասական եզրակացություն տալու հիմքում նշել է, որ չկա խոցելի տարեցների ամբողջական տվյալների բազա, և 20 միավորից բարձր անապահովության միավոր ունեցողների համար սահմանվում են գազի և էլեկտրաէներգիայի նվազ սակագներ։ Ըստ պատգամավորի՝ սակայն, այդ նվազ սակագները բոլորին չեն վերաբերում։

Ձայների՝ 35 կողմ, 72 դեմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---