Բադասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հակակոռուպցիոն և ոստիկանական ոլորտներում բարեփոխումները

Բադասյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հակակոռուպցիոն և ոստիկանական ոլորտներում բարեփոխումները

PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել կոռուպցիայի դեմ պայքարին և ոստիկանության բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր, փոխանցում են ԱՆ-ից։

Բադասյանը խոսել է նոր Պարեկային ծառայության ստեղծման, դիմորդների հավաքագրման գործընթացներից, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով Գլխավոր դատախազությունում ձևավորված հատուկ ստորաբաժանման, կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներից։

2021-2022 թթ․ նախատեսվում է ամբողջ հանրապետությունում անցում կատարել պարեկային ծառայության: Պարեկային նոր ոստիկանության ստեղծման արդյունքում պետք է կրճատվեն Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները։ Պարեկային ծառայության մեկնարկը Երևանում նախատեսվում է 2021թ. 1-ին եռամսյակում։

2019-ին ՀՀ-ում նաև ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Այն փոխարինել է ԱԺ Էթիկայի հանձնաժողովին։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---