Վրաստանը Covid-19-ի դեմ պայքարում ծախսում է գազի պահեստակայանի համար գերմանացիների տված գումարը

Վրաստանը Covid-19-ի դեմ պայքարում ծախսում է գազի պահեստակայանի համար գերմանացիների տված գումարը

PanARMENIAN.Net - Վրաստանը կորոնավիրուսի դեմ պայքարում կօգտագործի այլ նպատակներով ստացված օգնությունը։ Jam News-ը գրում է, որ մասնավորապես՝ կօգտագործվի Գերմանիայի զարգացման բանկի (KFW) կողմից գազի պահեստ-կայանի կառուցման համար տրամադրված €150 մլն-ից 120 մլն-ը։

Բացի այդ, կորոնավիրուսի դեմ պայքարին կուղղվի Աջարիայում ջրամատակարարման ցանցի բարելավման համար հատկացված €60 մլն-ը։ Միջոցների վերաբաշխումը համաձայնեցվել է KFW-ի ղեկավարության հետ։

Վրաստանում ընդհանուր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի տարածվելու տեմպերը թափ են առել, վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը։

Այս միջոցները Վրաստանը KFW-ից ստացել է 2018-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Թբիլիսի այցի ժամանակ կնքած օգնության համաձայնագրի շրջանակներում։

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ որոշումը գազի պահեստ-կայանի կառուցմանը չի խանգարի․ Վրաստանն ունի բավարար միջոցներ շինարարության առաջին փուլի համար, իսկ մինչև 2024-ը մնացած մասն ավարտելու համար գումար կհայթայթի։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---