Նավալնուն անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից14 սեպտեմբերի 2020 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իրեն ավելի լավ է զգում, նրան անջատել են թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Այդ մասին հայտնել են Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ նա բուժում է ստանում։ «Օգոստոսի 22-ից կլինիկայում բուժվող Նավալնու առողջական վիճակը կրկին բարելավվել է։ Պացիենտին հաջողվել է ամբողջությամբ անջատել թոքերի արհեստական օդափոխման սարքից։ Նա ավելի շարժունակ է դարձել և կարողանում է վեր կենալ անկողնուց»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է Interfax-ը։ Սեպտեմբերի 7-ին գերմանացի բժիշկները հայտնել էին, որ դուրս են բելեր Նավալնուն արհեստական կոմայից և աստիճանաբար անջատում են թոքերի արհեստական օդափոխումից։ Նշվում էր, որ նա արձագանքում է բառերին։ Սեպտեմբերի 14-ին նաև հայտնի դարձավ, որ միջազգային փորձաքննությունը հաստատել է՝ Նավալնին «Նովիչոկով» է թունավորվել։ Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաներում անցկացված ստուգման արդյունքները հրապարակվել են։ Մոսկվան ժխտում է ընդդիմադիր գործչի դեմ ոտնձգության մեղադրանքները։ Օգոստոսի 22-ի առավոտյան կոմայի մեջ գտնվող Նավալնուն տեղափոխել էին Գերմանիա։ Ռուս բժիշկները սկզբից դեմ էին տեղափոխմանը, սակայն հետո մտափոխվել են։ Նավալնին շտապ հոսպիտալացվել էր թունավորման կասկածանքով։ Ըստ նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշի՝ Նավալին վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Յարմիշը հավելել է, որ նրան, հավանաբար, թունավորել են՝ ինչ-որ բան խառնելով թեյին։ Նավալնին 19 օր մնաց արհետսական կոմայում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |