YouTube-ում կհայտնվի TikTok-ի մրցակիցը

YouTube-ում կհայտնվի TikTok-ի մրցակիցը

PanARMENIAN.Net - YouTube-ը կարճ տեսանյութերի YouTube Shorts ծառայություն է գործարկել։

Դրանում, ինչպես TikTok-ում, կարելի է 15 վայրկյանանոց տեսանյութեր նկարահանել՝ համադրելով YouTube-ից վերցրած երաժշտության հետ։

Հավելվածը հասանելի կլինի Android ՕՀ աշխատող սարքերի, իսկ ավելի ուշ նաև iOS-ով սարքերի համար, գրում է ՌԲԿ-ն։

Թեստավորման փուլում Shorts-ը կաշխատի միայն Հնդկաստանում։ Հուլիսի վերջին այդ երկրի իշխանություններն արգելափակեցին TikTok-ն ու մի շարք այլ չինական հավելվածներ, այդ թվում՝ WeChat սոցցանցը, UC բրաուզերը և Clash of Kings խաղը։ Այդ որոշումը բացատրվեց նրանով, որ այդ հավելվածները սպառնում են «երկրի ինքնիշխանությանն ու ամբողջականությանը», դրա անվտանգությանն ու հանրային կարգին։

2019-ին նոյեմբերին TikTok-ի նման ծառայություն է գործարկել նաև Instagram-ը։ Այն կոչվում է Reels։

YouTube Shorts-ը գործարկվում է ԱՄՆ իշխանությունների և TikTok-ի սեփականատիրոջ միջև դիմակայության ֆոնին։ ԱՄՆ-ում կարծում են, որ չինական հավելվածը կարող է օգտատերերի գաղտնի տվյալները փոխանցել Չինաստանի իշխանություններին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---