ԱԺ-ն ՍԴ 3 դատավորի է ընտրել

ԱԺ-ն ՍԴ 3 դատավորի է ընտրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներ են ընտրվել Երվանդ Խունդկարյանը, Արթուր Վաղարշյանը և Էդգար Շաթիրյանը, փոխանցում է «A1+»-ը:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց Խունդկարյանը ստացել է 84 կողմ, 2 դեմ ձայն, Վաղարշյանը՝ 86 կողմ, 1 դեմ ձայն, Շաթիրյանը՝ 85 կողմ, 3 դեմ ձայն:

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրել Էդգար Շաթիրյանին, ՀՀ նախագահը՝ Արթուր Վաղարշյանին, իսկ Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին: ՍԴ դատավոր ընտրվելու համար թեկնածուներին անհրաժեշտ էր ստանալ ԱԺ պատգամավորների 3/5-ի ձայները:

Սահմանադրական դատարանում 3 տեղ թափուր էր մնացել փոփոխությունների արդյունքում, երբ 12 տարուց ավելի ՍԴ անդամի պաշտոնում պաշտոնավարածների լիազորությունները դադարեցվեցին: Սահմանադրական դատարանի կազմը համալրելուց հետո կընտրվեի ՍԴ դատավոր: /i>

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---