Բեյրութում հրդեհվել է Զահա Հադիդի նախագծած շենքը

Բեյրութում հրդեհվել է Զահա Հադիդի նախագծած շենքը

PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում կրկին հրդեհ է բռնկվել։ Այս անգամ վառվել է հանրահռչակ Զահա Հադիդի նախագծած պատմական շենքը։

Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը և մարել։

Edaily-ի փոխանցմամբ՝ տուժածների մասին տվյալներ չկան։

Շենքի շինարարություն ընթանում էր տարիներ, այն մոտ էր ավարտին: Հրդեհի կադրերը հրապարակել են թվիթերյան օգտատերերը։

Զահա Հադիդը ծնունդով իրաքցի բրիտանացի ճարտարապետ և դիզայներ էր։ 2004 թ. դարձել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակին արժանացած առաջին կին ճարտարապետը։

Բեյրությում հրդեհ էր բռնկվել նաև սեպտեմբերի 10-ին։ Վառվել էր նավահանգստի պահեստը, որտեղ նավթ և անվադողեր էին պահվում։ Դրանից ավելի վաղ հզոր պայթյուններ էին եղել օգոստոսի 4-ին։ Պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան էր եղել։ Քաղաքի բազմաթիվ հատվածներ ավերվել էին պայթյուններից, մոտ 200 հոգի մահացել էր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---