Գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնող պատրաստուկ են հայտնաբերել

Գիտնականները կորոնավիրուսը չեզոքացնող պատրաստուկ են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսը չեզոքացնող պրեպարատ (պատրաստուկ) են հայտնաբերել, որի հիմքում Ab8 հակամարմինների մասնիկներն են։ Հոդվածն այդ մասին հրապարակվել է The Cell հանդեսում։

Դրանում նկարագրված է Ab8 պրեպարատի կիրառման էքսպերիմենտը կորոնավիրուսից մկների և գերմանամկների բուժման համար։ Գիտնականները նշում են, որ պատրաստուկն արդյունավետ պայքարել է վարակի դեմ նույնիսկ շատ փոքր դեղաչափի ներարկման պարագայում, գրում է «Վեդոմոստին»։

Պրեպարատի ներարկումը գերմանամկներին թույլ է տվել նվազեցնել կենդանու թոքերի վիրուսային ծանրաբեռնվածությունն ու թեթևացնել թոքաբորբը։ Ab8 մոլեկուլյար քաշը 2 անգամ պակաս է ամբողջական IgG1 իմունոգլոբուլինից՝ դա վկայում է Ab8-ի արդյունավետության մասին կորոնավիրուսը բուժելու գործում։ Էքսպերիմենտի ընթացքում ապացուցվել է, որ փոքր չափն ավելացնում է պրեպարատի անցողունակությունը ու ներթափանցումը թոքեր և արյան մեջ։

Գիտնականները նշել են, որ պրեպարատն արդյունավետ է, եթե այն ներարկվում է վարակման սկզբնական փուլում, քանի որ Ab8-ն թույլ չի տալիս կորոնավիրուսին նոր բջիջներ վարակել։ Պրեպարատի ներարկումը հիվանդության պիկի ժամանակ և դրանից հետո կարող է ոչ այնքան արդյունավետ լինել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---