Չինաստանը հայտարարել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջիկա զանգվածային արտադրության մասին

Չինաստանը հայտարարել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի առաջիկա զանգվածային արտադրության մասին

PanARMENIAN.Net - Չինաստանում կորոնավրուսի դեմ մշակված պատվաստանյութերից մեկը կարող է հասանելի դառնալ բնակչությանն արդեն նոյեմբերին կամ դեկտեմբերին։ Այդ մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի անվտանգության գծով փորձագետ Ու Գույչժենը։

«Մոտավորապես նոյեմբերին կամ դեկտեմբերին շարքային մարդիկ կկարողանան պատվաստվել Covid-19-ի դեմ, քանի որ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը շատ հաջող է ընթանում»,-ասել է Գույչժենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ասել է, որ անձամբ է փորձարկել պատվաստանյութն իր վրա և որևէ կողմնակի ազդեցություն չի նկատել։ Փորձագետը, սակայն, չի նշել, թե հատկապես որ պատվաստանյութի մասին է խոսքը։

Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր, որ երկրում 9 պատվաստանյութ է մշակվում կորոնավիրուսի դեմ, որոնք կլինիկական փորձարկումներ են անցնում, որից 4-ը վերջին փուլում են։

 Ուշագրավ
---