Կաթողիկոսն ու Էռնեկյանը քննարկել են Մայր աթոռում իրականացվող և նախանշվող ծրագրերը

Կաթողիկոսն ու Էռնեկյանը քննարկել են Մայր աթոռում իրականացվող և նախանշվող ծրագրերը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վեհարանում հյուրընկալել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար, Հայաստանի ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանին։ Զրուցակիցներն անդրադարձել են Էռնեկյանի բարերարությամբ Մայր Աթոռում իրականացվող ծրագրերին և նախանշվող նոր ձեռնարկներին։

Զրույցի ընթացքում Վեհափառն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել բարերարին՝ ազգային և հայրենական կյանքում ազնիվ հանձնառությունների ու նրա հոգածությամբ իրագործվող մեծածավալ ծրագրերի, ինչպես նաև Հայոց եկեղեցու և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելությանը շարունակաբար սատարելու համար, հայտնում է Մայր աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնը։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց կաթողիկոսը և Էդուարդո Էռնեկյանն այցելել են Մայր Տաճար՝ ծանոթանալու ամրակայման ու հիմնանորոգության աշխատանքների ընթացքին, եղել են նաև Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում։

Ուսումնական տարվա մեկնարկին այցելություն է կատարվել նաև Մայր աթոռի հովանու ներքո գործող «Էռնեկեան հանրակրթական դպրոց» հանրակրթական ուսումնական հաստատություն։ Շրջելով 2009 թվականին ի հիշատակ բարերարի ծնողների հիմնադրված դպրոցում։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---