Հայկական ակումբների 75-ական երկրպագուի կթույլատրվի ներկա լինել հանդիպումներին

Հայկական ակումբների 75-ական երկրպագուի կթույլատրվի ներկա լինել հանդիպումներին

PanARMENIAN.Net - Հայկական ֆուտբոլի երկրպագուները կկարողանան վերադառնալ մարզադաշտ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրավունք է ստացել թույլատրել Հայաստանի Պրեմիեր լիգայի, Առաջին խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության մասնակից յուրաքանչյուր ակումբից 75 հանդիսականի մասնակցություն հանդիպումներին (ընդամենը՝ 150 անձ), hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Երկրպագուների մասնակցությունը կթույլատրվի սեպտեմբերի 18-ից։

Դաշտի տեր ակումբի պատասխանատվությամբ՝ բոլոր երկրպագուները պետք է տեղակայվեն մարզադաշտում՝ պահպանելով սահմանված սոցիալական հեռավորությունը և հանդիպման ամբողջ ընթացքում կրեն դիմակներ։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլոր հանդիպումներն անցկացվում էին առանց երկրպագուների:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---