Microsoft-ը տվյալների պահպանման ստորջրյա կայան է փորձարկել

Microsoft-ը տվյալների պահպանման ստորջրյա կայան է փորձարկել

PanARMENIAN.Net - Microsoft-ը հայտարարել է ստորջրյա տվյալների 27․6 պետաբայթ հիշողությամբ կայանի հաջող փորձարկման մասին։ 2018-ին ընկերությունը տվյալների կայան է իջեցրել Հյուսիսային ծովի հատակը։ Գիտնականների տեսակետով՝ այս տարածքում հանգիստ ծովը թույլ կտա հետազոտություններն անել առանց խոչընդոտների:

The Verge-ի փոխանցմամբ՝ գիտնականներն առաջ են քաշել վարկած, որ հերմետիկ տարաների մեջ լցված ազոտը թթվածնից պակաս ագրեսիվ միջավայր է:

Բացի այդ, ջրի տակ դրանք հեռու են մարդկանցից, որոնք չեն կարող պատահաբար վնասել սարքավորումը: Այժմ անհրաժեշտ է ստուգել, ​​թե արդյոք ծառայության ժամկետի ավարտից հետո այդ կենտրոնները հեշտ է օգտահանության ենթարկել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---