Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին․ Նրա հետ զրո քննարկում է եղել

Հարությունյանը՝ Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին․ Նրա հետ զրո քննարկում է եղել

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը որևէ քննարկում չի ունեցել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորության մանդատը վայր դնել ցանկացող Արսեն Ջուլֆալակյանի հետ: Այդ մասին հայտնել է ինքը՝ Հարությունյանը։

Ավելի վաղ Ջուլֆալակյանը հայտնել էր, թե ցանկանում է վայր դնել մանդատը, իսկ որոշման պատճառը Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնություններն են։

«Մանդատի վայր դրման հետ կապված գործընթացը չի ավարտվել: Ես այս պահին զերծ կմնամ այդ հարցին անդրադառնալուց: Անցած ամիսներին մենք Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում, և Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ այդ քննարկումներում կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասը բացատրեինք, որ իր ընկալումներում և իր՝ այսպես ասած, դիրքորոշումներում այն փաստերը, որոնք դրա հիմքում են, չեն համապատասխանում իրականությանը: Մենք քննարկում չենք ունեցել, այդ հարցերը չեն բարձրացվել ինձ հետ քննարկումներում»,- ասել է նախարարը՝ նշելով, որ քննարկումների դեպքում այդ հարցերը կստանային պատասխաններ:

Ջուլֆալակյանը նշել էր, թե կցանկանար` իր մանդատից հրաժարվելու այս քայլը դիտվի որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, «հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---