«Գազպրոմ Արմենիա». Գազի խողովակին զոդված խաչը հեռացվել է

«Գազպրոմ Արմենիա». Գազի խողովակին զոդված խաչը հեռացվել է

PanARMENIAN.Net - Երևանի Սարի թաղում գազի խողովակի վրա զոդված խաչը հանվել է, PanARMENIAN.Net ին ասացին «Գազպրոմ Արմենիայից»։

«Մեր տեղեկություններով՝ խաչը գազատարի վրայից տեղափոխվել է այլ տարածք, այլ մանրամասներ չունենք»,- նշեցին «Գազմպրոմից»։

ՀՀ-ում մի քանի օր սոցցանցերում քննարկվում ու տարածվում էր Սարի թաղում գազի խողովակի խողովակի վրա զոդված խաչը։

Օգտատերերը, մասնավորապես, անդրադառնում էին գազի խողովակի վրա զոդում կատարելու հարցին անվտանգության տեսանկյունից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---