Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը

Հայրիկները 5-օրյա արձակուրդ կստանան մինչև նորածնի 1 ամիսը լրանալը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովը վերջնական ընդունել է օրենքը, որով նոր հայրացած տղամարդիկ իրավունք ունեն 5-օրյա արձակուրդ վերցնել։ Օրինագծին կողմ է քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝ 1։

Օրենքով երեխայի ծնվելուց 30 օրում նորածնի հայրն իրավունք ունի 5 աշխատանքային օրվա վճարովի արձակուրդ վերցնել և յուրաքանչյուր օրվա համար վճարվել միջին օրական աշխատավարձի չափով։

Օրենքով ընդլայնում է նաև մայրիկների իրավունքները։ Գործատուներին կարգելվի վատթարացնել նորածինների մայրերի աշխատանքային պայմանները կամ հեռացնել աշխատանքից մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---