Սիմոնյանը խոչընդոտել է Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառն ԱԺ դահլիճ բերելուն16 սեպտեմբերի 2020 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին միջադեպ է տեղի ունեցել. «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անի Սամսոնյանն ու Գևորգ Գորգիսյանը փորձել են «Քայլ արա, դուխով հեռացիր» գրությամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված պաստառ բերել ԱԺ նիստերի դահլիճ: Երբ ընդդիմադիր պատգամավորները փորձել են պաստառը տանել դահլիճ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նախ ծանոթացել է դրա գրությանը, ապա հորդորել անվտանգության ծառայողներին պատգամավորներին պաստառով չթողնել նիստերի դահլիճ, տեղեկացնում է Gala-ն։ Դրանից հետո պատգամավորները փորձել են ներս մտնել, սակայն անվտագության աշխատողները հրել են Գորգիսյանին: «Ալեն Սիմոնյանն ո՞վ է, որ թույլ տա, կամ թույլ չտա: Հիմա էլ ուզում են գրաքննություն անել, տեսնել՝ ինչ է գրված, որ ըստ այդմ որոշեն՝ թողնում, են, թե չեն թողնում»,- ասել է Գորգիսյանը: Դրանից հետո ԱԺ նիստերի դահլիճից դուրս է եկել Արարատ Միրզոյանը և խոստացել, որ կկարգավորի հարցը: Նրա միջամտությունից հետո թույլ է տրվել ներս մտնել պաստառով: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |