Մարուքյանը՝ ԱԺ-ում․ Կանանց լացացնելով բերման են ենթարկում16 սեպտեմբերի 2020 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բարձրացրել է դիմակ չկրող անձանց նկատմամբ ոստիկանական կոպիտ գործողությունների հարցը: «Կանանց լացակումած, լացացնելով բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքներ, լավագույն դեպքում կարող են տուգանել։ Ես նախ դատապարտում եմ, ապա կոչ եմ անում, որ ծառայողական քննություն իրականացնեն, դուք ասել եք՝ իշխանության չեք եկել, ժողովուրդն է եկել, հիմա այդ իշխանությանն անարգում ու վիրավորում են»,- ասել է նա, գրում է Shantnews.am-ը: Մարուքյանի բարձրացրած հարցին արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն՝ ասելով, որ ծառայողական քննություն է իրականացվում, որի արդյունքներից հետո կարող են դատապարտել: «Բոլոր տեսանյութերում ներկայացված իրավիճակը շատ կարճ, մոնտաժված պատմություն է, ու ոչ ոք չգիտի՝ ինչ է եղել իրականում»,-ասել է նա: Նման մի միջադեպ եղել է սեպտեմբերի 15-ին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի Րաֆֆու փողոցում, ոստիկանների մասնակցությամբ։ Ըստ սոցցանցերում տարածված տեսանյութի՝ կնոջը կոպտորեն բերման են ենթրակում դիմակ չկրելու համար։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին |