Արոնյանն արագ շախմատի առցանց մրցաշարում կիսում է 1-ին տեղը Հարիկրիշնայի հետ16 սեպտեմբերի 2020 - 14:11 AMT PanARMENIAN.Net - 2020 Saint Louis Rapid & Blitz-ի առցանց մրցաշարում արագ շախմատի 3 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ու հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան։ Առաջին հորիզոնականը կիսող շախմատիստները վաստակել են 5-ական միավոր: Շախմատի արագ և կայծակնային միջազգային առցանց 2020 Saint Louis Rapid & Blitz մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 15-ին։ Արոնյանից բացի մրցաշարին մասնակցում են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն ու Ջեֆրին Սյոն, իրանցի Ալիռեզա Ֆիրուջան (ՖԻԴԵ) և հնդիկ Պենտալա Հարիկրիշնան։ Մրցանակային հիմնադրամը 250 հազար դոլար է: Մրցաշարը կավարտվի սեպտեմբերի 19-ին։ Կանցկացվի արագ շախմատի 9 և կայծակնային շախմատի 18 պարտիա: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |