Լիբանանում 2600 տարեկան գինու հնձան են գտել

Լիբանանում 2600 տարեկան գինու հնձան են գտել

PanARMENIAN.Net - Լիբանանում հնագետները հայտնաբերել են փյունիկցիներին պատկանող 2600 տարեկան գինու հնձան։ National Geographic-ը փոխանցում է, որ հայտնաբերվել է մեծ ավազան, որը տեղավորում է ավելի քան 4500 լիտր հեղուկ։

Փյունիկիան մեր թվարկությունից առաջ ստեղծված հնագույն պետություն է եղել Միջերկրական ծովի արևելյան ափին։

Հայտնաբերումը նոր լույս է սփռում գինեգործության պատմության վրա։ Գտնված լավ պահպանված մամլիչն օգտագործվել է մինչև մ․թ․ա․ 7-րդ դարը։ Սա Լիբանանի ներկայիս տարածքի հետ համընկնող փյունիկցիների հայրենիքում հայտնաբերված ամենահին մամլիչն է։

Թեև փյունիկցիները չեն ստեղծել գինի խմիչքը, նրանք մեծ ավանդ ունեն դրա տարածման, խմելու մշակույթի ձևավորման հարցում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---