Մակունց․ Covid-19-ի դեմ պայքարի վերաբերյալ քննիչ հանձնաժողովն այս պահին արդյունք չի տա, բայց չենք խոչընդոտի16 սեպտեմբերի 2020 - 15:06 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ԱԺ-ում հայտարարել է, որ իրենց համար Covid-19-ի դեմ պայքարի արդյունավետության ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է, սակայն խմբակցությունը չի խոչընդոտի դրա ստեղծմանը, գրում է Aysor.am-ը։ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը 12 անդամ կունենա։ Ազգային ժողովը քվեարկությամբ սահմանել է նոր անդամների թիվը։ Որոշումն ընդունվել է 110 կողմ, 5 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։ «Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված համավարակը դեռ հաղթահարված չէ: Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ, պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրությանը զերծ պահել վարակից: Հետևաբար, մենք կարծում ենք, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը»,-ասել է Մակունցը։ Նա հավելել է, որ խմբակցությունը կառաջադրի պատգամավորների, ովքեր ներգրավված կլինեն հանձնաժողովում։ ԱԺ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հուլիսին դիմել էին Ազգային ժողովի նախագահին` ստեղծելու կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ու պարետատան նախաձեռնած միջոցառումների արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով։ Պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով, անդամների թիվն այժմ է որոշվել։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ |