Գազաբալոնների վկայագրման փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունվել է

Գազաբալոնների վկայագրման փաթեթը 1-ին ընթերցմամբ ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքը և կից փաթեթը, որով նախատեսվում է լիցենզավորել գազով շահագործվող մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարողներին։

Ըստ նախագծի՝ գազաբալոնային սարքավորումների տեղադրումը և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրումն իրականացնում են այն կազմակերպությունները և անհատները, որոնք ունեն համապատասխան լիցենզիա։

Սահմանվում է, որ գազաբալոնային սարքավորումների տեղադրման, գազաբալոնների պարբերական վկայագրման արդյունքում լիցենզավորված անձը տրամադրում է գազաբալոնների պարբերական հերթական վկայագրման ժամկետը նշող փաստաթղթերը, իսկ մեքենայի և գազաբալոնի մասին տվյալները մուտքագրում՝ էլեկտրոնային շտեմարան։ Շահագործման մեջ գտնվող գազաբալոնները պետք է պարտադիր վկայագրվեն:

Մեքենաների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման կամ լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված պատասխանատվություն, ենթադրում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---