Տոնոյան․ Գործողությունները համարժեք են լինելու16 սեպտեմբերի 2020 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ հուլիսյան գործողությունների դադարից հետո սահմանի տվյալ ուղղությամբ հրադադարի խախտումները կրկնակի ավելացել են: «Հույս ունենք, որ մեր ԶՈւ համապատասխան գործողությունների արդյունքում դադարը պահպանվելու է և նպաստելու է բանակցային գործընթացին: Համոզված եղեք, որ գործողությունները համարժեք են լինելու»,- հայտարարել է Դավիթ Տոնոյանը: Նա հավելել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն իրականացնում է ամրաշինական աշխատանք, որպեսզի որոշակիորեն չեզոքացնի հայկական դիրքապահների և դիրքերի առավելությունը, և այդ պատճառով օգտագործում է տարբեր տրամաչափի զենք: Ըստ նախարարի` արդեն երկու շաբաթ այս իրավիճակն է: Նա նշել է, որ ամբողջ այս տեղեկատվությունը տրամադրվում է համանախագահներին, ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչին: «Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի ոչ պատշաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևէ մեխանիզմ»,- շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը: Տոնոյանը խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել սեպտեմբերի 16-ին սահմանին զոհված պայմանագրայինի հիշատակը: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան (Տավուշի) դիրքերից մեկում զոհվել է պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։ Նա մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ է ստացել։ Սահմանի այս հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվություն և փորձել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրումները կանխելու նպատակով հայկական ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան գործողություններ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |