Փաշինյան․ Մինսկի խմբի առաջարկը կառուցողական է, Ադրբեջանն է նախապայմաններ դնում16 սեպտեմբերի 2020 - 19:26 AMT PanARMENIAN.Net - Արցախյան բանակցություններն առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը կառուցողական է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա շեշտել է որ հայկական կողմը նախապայմաններ չի դնում, նախապայման դնում է Ադրբեջանը` հայտարարելով, որ Ղարաբաղը պետք է լինի բացառապես այդ երկրի մաս։ Նա նաև նշել է, թե ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև սեպտեմբերի 21-27-ը պլանավորված հանդիպման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում։ «Հանդիպում այս պահին նախատեսված չէ, կան քննարկումներ, և ես կարող եմ ասել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունը համարում եմ կառուցողական, և հայտարարությունը մեր բանակցային գործընթացը շարունակելու համապատասխանում է մեր պատկերացումներին»,- ասել է Փաշինյանը։ Սեպտեմբերի 14-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հեռախոսազրույց էին ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ և, ըստ հաղորդագրության, առաջիկա շաբաթվա ընթացքում նրանց հետ հանդիպելու պայմանավորվածություն ձեռք բերել: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |