Վարչապետի օգնականները հանդիպել են առևտրականներին. Նրանք դադարեցրել են ակցիան

Վարչապետի օգնականները հանդիպել են առևտրականներին. Նրանք դադարեցրել են ակցիան

PanARMENIAN.Net - Կառավարության առջև բողոքի ցույց անող առևտրականներից մի քանիսին ընդունել են վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանը և Սուրեն Ղամբարյանը, նրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանին կներկայացնեն բողոքողների խնդիրները, փոխանցում է Aysor.am-ը՝ հավելելով, որ ցուցարարները դադարեցրել են ակցիան։

«Հիմա սպասում ենք, թե ինչ որոշում կկայացվի։ Թե երբ՝ չենք կարող ասել, խորհրդակցություն կհրավիրվի։ Թե ինչ արձագանք կլինի, նախապես որևէ մեկը չի կարող ասել, կարող է կետեր լինեն, ընդունելի լինեն, կետեր լինեն՝ ոչ։ Երբ պատասխան լինի, կխոսենք դրա մասին»,-ասել է բողոքի ակցիա իրականացնողներից մեկը։

Արտերկրից ՀՀ հագուստ ու կոշիկ ներկրողները բողոքում են Մաքսային օրենսգրքում փոփոխություններից, ինչի արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---