Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

Պաշտոնյաների ծախսերի հայտարարագրման նախագիծն անցել է 1-ին ընթերցումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է ծախսերի հայտարարագրում և ընդգրկված անձանց շրջանակի ընդլայնում նախատեսող «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 17։

Նոր օրենքով հայտարարատուն ստիպված է լինելու ներկայացնել ոչ միայն իր, այլև այլոց անուններով ձևակերպված, բայց փաստացի իրեն պատկանող գույքը:

Նախատեսվում է նաև ընդլայնել եկամուտների ու ծախսերի հայտարարագիր ներկայացող պաշտոնյաների շրջանակը: Անձը պարտավոր է հայտարարագրել 1 մլն դրամը գերազանցող ծախսերը կամ որոշակի ժամանակահատվածում արված նույն տեսակի ծախսերը, որոնց հանրագումարը գերազանցում է 2 մլն դրամը: Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալությունը։

Առաջարկվում է նաև ստուգել հայտարարատու պաշտոնյայի տվյալները պաշտոնավարումից 2 տարի հետո, կասկածի դեպքում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է գույքի իրավիճակային հայտարարագիր պահանջել։ Առաջարկվում է նաև թանկարժեք գույքի շեմը 8 մլն դրամի փոխարեն սահմանել 4 մլն դրամ։

Ենթադրվում է, որ հայտարարագրումը մեծ կարևորություն կունենա հատկապես կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---