Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ֆիզանձանց շրջանակն ընդլայնող նախագիծն անցել է 1-ին ընթերցումը18 սեպտեմբերի 2020 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է միկրոձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձանց շրջանակն ընդլայնող նախագիծը` ներառելով նաև ներտնային աշխատանքներ կատարողներին։ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում միկրոձեռնարկատեր կհամարվեն նաև ներտնային վերանորոգման աշխատանքներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգերի վերանորոգման աշխատանքներ կատարողները։ Ընդլայնված շրջանակում ներառվում են նաև բանալիների պատրաստման, մատնահարդարի և վարսահարդարի ներտնային, էլեկտրական լարերի ներտնային մոնտաժ և սպասարկում, երաժշտական գործիքների ներտնային վերանորոգում և սպասարկում, ներտնային մաքրման, մեծահասակների և երեխաների համար դայակի ներտնային ծառայություն իրականացնող անձինք։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Լոնդոնի հետ քննարկվել են Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցեր Քննարկումն ընթացել է Լոնդոնի քաղաքային պլանավորման OUTCOMIST ընկերության հիմնադիր-տնօրեն Քրիս Չոայի հետ Նախարար․ Աշակերտների թիվը դասարաններում կկրճատվի Միջին դպրոցում աշակերտների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դպրոցում՝ 20 Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում |