Պռոշյան կոնյակի գործարանում հրդեհից տուժածներից մեկը մահացել է

Պռոշյան կոնյակի գործարանում հրդեհից տուժածներից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Պռոշյան կոնյակի գործարանի մասնաճյուղում հրդեհից տուժած 4 պացիենտից մեկը մահացել է, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Հրդեհի հետևանքով տուժած պացիենտները բուժում են ստանում ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:

Մեկ պացիենտ դուրս է գրվել:

Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք:

«Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 1-ին Պռոշյանի կոնյակի գործարանում պայթյունից ու հրդեհից մահացել էին զոդողը և մասնաճյուղի տնօրեն Լևոն Ալեքսանյանը։ Գործարանում աշխատանքը դադարացվել էր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---