Հայաստանը՝ 29․ Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրն է

Հայաստանը՝ 29․ Սեպտեմբերի 21-ը ՀՀ անկախության օրն է

PanARMENIAN.Net - 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) կազմից դուրս գալուն։

Ընտրողների 99․5%-ը կողմ է քվեարկել անկախության հռչակման օգտին՝ 95% մասնակցության պարագայում։ ՀՀ անկախության հռչակման օրվանից անցել է 29 տարի։

Դրանից առաջ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել էր Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը կազմալուծվում է և ձևավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։

Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում սեպտեմբերի 21-ին կազմակերպվում են տոնական միջոցառումներ, իսկ յուրաքանչյուր 5 տարին մեկ Հանրապետության հրապարակում կազմակերպվում է ռազմական շքերթ:

2020-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ անկախության տոնի միջոցառումներն անցկացվելու են վիրտուալ․ Առաջին ալիքի եթերն առավոտյան 10:30-ից լցվելու է տոնական խորագրերով, Անկախության օրվան նվիրված եթերը տևելու է 7 ժամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---