ՊՆ․ ՀՀ-ն տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին

ՊՆ․ ՀՀ-ն տեղեկություն չունի Տավուշի սահմանին ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին

PanARMENIAN.Net - Հայկական կողմը տեղեկություն չունի հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում «հայկական գնդակից» հակառակորդի սպանվածի մասին։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ինչ վերաբերում է հակառակորդի զոհին, նման ինֆորմացիա չունենք, միաժամանակ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն անընդունելի է և նպաստում է լարվածությանը», - մասնավորապես ասաց մամուլի խոսնակը։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան «հայկական գնդակից» Թովուզի (Տավուշ) ուղղությամբ սպանվել է պայմանագրային զինծառայող։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---