Տոնոյանն՝ Ալիևին․ Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին21 սեպտեմբերի 2020 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բանակցում Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, ուրեմն նրա համար բանակցություններ գոյություն չունեն։ Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանն այն մասին, որ բանակցությունները՝ որպես այդպիսին գոյություն չունեն: Ալիևը նաև հայկական կողմին մեղադրել էր բանակցությունները խաթարելու համար․ «Բա ինքն իրեն հո չի՞ մեղադրելու: Ինքն իրեն պետք է մեղադրի, մեղադրում է հայկական կողմին»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, ասել է նախարարը: Սեպտեմբերի 19-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ հայկական կողմը տապալել է բանակցությունները՝ իր գործողություններով դրանք դարձնելով անիմաստ։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն մատնանշել էր խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները և հայտարարել, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի իրավիճակի ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Զուրաբիշվիլին դռնփակ հանդիպման է հրավիրել արևմտյան երկրների դեսպաններին Հաջիև․ Ադրբեջանի և ՌԴ ղեկավարությունը ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշում է կայացրել Նա նշել է, որ Ադրբեջանի և ՌԴ ՊՆ–ները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ որոշումը կյանքի կոչելու համար |