Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորել են ՀՀ անկախության օրը

Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը շնորհավորել են ՀՀ անկախության օրը

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության օրվա առթիվ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստացել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից և թագաժառանգ, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդից:

«Սաուդյան Արաբիայի Թագավորության ժողովրդի և կառավարության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանը՝ Ձեր երկրի Անկախության տոնի առթիվ՝ մաղթելով Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ շարունակական առաջընթաց և բարգավաճում»,-մասնավորապես, ասվում է թագավորի ուղերձում:

Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն: Ըստ սաուդյան կողմի՝ պատճառը Արցախյան հակամարտության կարգավորված չլինելն է, երկիրն այս հարցում սատարում է Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, նախկինում ևս կողմերը միմյանց շնորհավորել են որոշ տոների առթիվ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---