Ըստ Գեյթսի` Covid-19-ի պանդեմիան կավարտվի 2022-ին

Ըստ Գեյթսի` Covid-19-ի պանդեմիան կավարտվի 2022-ին

PanARMENIAN.Net - Microsoft-ի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը Fox-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիան լավագույն դեպքում կավարտվի 2022-ին։ Միևնույն ժամանակ մեծահարուստը ավելացրել է նվիրատվությունը Covid-19-ի դեմ պայքարի համար իր հիմնած բարեգործական հիմնադրամին մինչև $650 մլն։

Գեյթսը, սակայն, հավելել է, որ ԱՄՆ-ն, իր կարծիքով, կկարողանա նորմալ կյանքին վերադառնալ արդեն 2021-ի ամռանը՝ պատվաստանյութի մշակման գործում առաջընթացի շնորհիվ։, գրում է ՌԲԿ-ն։

«Համավարակը, լավագույն դեպքում, կավարտվի, հավանաբար, 2022-ին։ Սակայն 2021-ին մենք կկարողանանք նվազեցնել վիրուսի տարածման ցուցանիշները, եթե գլոբալ մոտենանք պայքարին։ Փառք աստծո, պատվաստանյութի տեխնոլոգիան արդեն կա, կա նաև ֆինանսավորումը, ընկերությունները ներգրավել են լավագույն մասնագետներին։ Ուստի ես լավատես եմ, և, կարծում եմ, սա հավերժ չի տևելու»։

Covid-19-ի դեմ պայքարի համար Գեյթսի նվիրաբերած գումարը ռեկորդային է նման կազմակերպությունների համար։

Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Գեյթսն ու նրա կինը՝ Մելինդան, հիմնադրամ են ստեղծել, որի միջոցով փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիոմիելիտի դեմ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---