Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով են լուսավորվել

Դուբայի Բուրջ Խալիֆան և Աբու Դաբիի երկնաքերը ՀՀ դրոշի գույներով են լուսավորվել

PanARMENIAN.Net - Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել են հայոց եռագույնի գույներով: Այդ մասին ասվում է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։

Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով:

Հայաստանն իր անկախության 29-ամյակը տոնել է սեպտեմբերի 21-ին։ 1991 թվականին այդ օրը հայ ժողովուրդն անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների 94.99 տոկոսը «կողմ» է քվեարկել անկախությանը: Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակել է անկախ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---