Փամբուխչյան․ Կաշխատեմ ԱԻ փոխնախարարի պաշտոնում

Փամբուխչյան․ Կաշխատեմ ԱԻ փոխնախարարի պաշտոնում

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ կզբաղեցնի արտակարգ իրավիճակների փոխնախարարի պաշտոնը, փոխանցում է Factor.am-ը։

«2 տարի ԱԺ-ում գտնվելով ես իմ մեջ որոշել եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ գործունեություն ծավալել գործադիրում։ Քաղաքական թիմը դրան հավանություն է տվել»,- ասել է նա։

Փամբուխչյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17-ին։

Նա ԱԺ պատգամավորի մանդատ ստանալուց առաջ աշխատել է նաև որպես տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար։

Որոշ տեղեկություններով՝ իշխանությունում նրան հետագայում տեսնում են ԱԻ նախարարի պաշտոնում, քանի որ 2 տարուց լրանում է նախարար Ֆելիքս Ցոլակյանի 70-ամյակը, և նա, հնարավոր է, թոշակի անցնի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---