Արաբկիրի նախկին թաղապետի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր են բացահայտվել22 սեպտեմբերի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը 2005-2008թթ․զբաղեցնող անձի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրման և խարդախության դեպքեր է բացահայտել։ Նա պաշտոնեական կեղծիքներ կատարելով, խարդախությամբ համայնքի՝ առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ ձեռք է բերել իրավունք, համայնքի հաշվեկշռում առկա մի շարք անշարժ գույքեր, ձևական աճուրդների կամ ուղղակի վաճառքի միջոցով շուկայական և կադաստրային արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է տարբեր քաղաքացիների, որի արդյունքում համայնքին հասցվել է առանձնապես խոշոր չափերով՝ 300,000,000 դրամի վնաս։ 2005-2008թթ․Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է Հովհաննես Շահինյանը։ 2006-ին և 2007-ին կեղծարարություններով օտարվել և շուկայական/կադաստրային արժեքից էժան վաճառվել են Երևանի Մամիկոնյանց փողոցի 3-րդ շենքի, 79քմ. մակերեսով թիվ 60 բնակարանը և Թբիլիսյան 3/3 հասցեում գտնվող, համայնքի ղեկավարին սանմաքրման և աղբահանման աշխատանքների համար անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 16687քմ. մակերեսով հողատարածքը՝ իր վրա գտնվող շենք-շինություններով։ Շենք-շինություններն օտարվել են պաշտոնատար անձի հորը` Ե. Շ.-ին։ Վերջինս, վճարելով հողատարածքի կադաստրային արժեքը, դարձել է դրա սեփականատերը, ապա բաժանելով 2 մասի, վաճառել է: Նաև կոռուպցիոն մեխանիզմի գործադրմամբ համայնքապատկան հողամասերը և գույքը կադաստրային արժեքից զգալիորեն ցածր գնով օտարելու այլ դեպքեր կան։ Հարուցվել է քրեական գործ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |