Համալիր սոցծառայություն ստեղծելու նախագիծն անցել է 1-ին ընթերցումը․ 135 հաստիք կկրճատվի

Համալիր սոցծառայություն ստեղծելու նախագիծն անցել է 1-ին ընթերցումը․ 135 հաստիք կկրճատվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը 99 կողմ ձայներով առաջին ընթեցրմամբ ընդունել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների փաթեթը. դրանով նախատեսվում է ստեղծել Համալիր սոցիալական ծառայություն։

Գործադիրն առաջարկում է այդ համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցի՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Համալիր սոցծառայություն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամկոչյանը հայտնել է, որ Համալիր սոցիալական ծառայության ստեղծման ժամանակ գործող տարածքային ծառայությունների և նախարարության այդ հատվածի 1825-ից հաստիքից մնալու է 1690-ը, կրճատվելու է 135 հաստիք:

Նախատեսվում է սոցիալական պաշտպանության բնագավառում ներդնել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի քաղաքականություն, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարութան քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդնումն է»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---