Շաքարային դիաբետով երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

Շաքարային դիաբետով երեխաներն ու երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով

PanARMENIAN.Net - Մինչև 22 տարեկան տարիքային խմբի հաշվառված ինսուլինակախյալ երեխաները և երիտասարդներն ապահովված են ինսուլինային անալոգներով։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի կողմից ներկայացված հաշվետվության համաձայն` հուլիսի 1-ի դրությամբ «Հումալոգ» դեղի մնացորդը կազմել է 650 սրվակ: Հուլիսի 2-ին կազմակերպության կողմից ներկայացված պահաջագիր-գրության համաձայն` շաքարային դիաբետ ունեցող երեխաներին եռամսյակային կտրվածքով անհրաժեշտ է եղել տրամադրել 3000 սրվակ «Հումալոգ» դեղ: Հուլիսի 9-ին առողջապահության նախարարի հրամանով տրամադրվել է 2500 սրվակ և օգոստոսի 21-ին` ևս 1000 սրվակ: Հաշվի առնելով մնացորդները և տրամադրված դեղի քանակը` տվյալ կազմակերպությունում առկա քանակը կազմում է 4150 հատ: Այսինքն` բոլոր երեխաներին տրամադրվել է անհրաժեշտ քանակությամբ ինսուլինային անալոգ:

Պայմանագրի շրջանակում հերթական մատակարարումն իրականացվել է սեպտեմբերի 18-ին, որը կտրամադրվի բժշկական հաստատություններին: Միաժամանակ, մատակարարն Առողջապահության նախարարության հետ պայմանագրի շրջանակում սեպտեմբերի 12-ին Հայաստան է ներմուծել ինսուլինային անալոգների տրամադրվող քանակները, որոնք գտնվում են մաքսազերծման փուլում:

Ինչ վերաբերում է գրիչ-ներարկիչներ և ասեղներ տրամադրելուն, ապա դրանք ծրագրի շրջանակում հատկացվել են` որպես մարդասիրական օգնություն: Այդ ապրանքների տրամադրումը 2015-2020թթ. պետական պայմանագրի պարտադիր պայման չէ: Պարտադիր պայման է միայն ինսուլինային անալոգների մատակարարումն ու ձեռքբերումը:

2021-2023թթ. համար կնքված պայմանագրի շրջանակում որպես պարտադիր պայման (մարդասիրական օգնության շրջանակրում), ներառված է նաև գրիչ-ներարկիչների և ասեղներին տրամադրումը:

Նշվում է նաև, որ 2020-ի կարիքների համար ձեռք բերված թեստ-երիզները համապատասխանում են մրցույթով սահմանված տեխնիկական բնութագրի չափանիշներին:

2015-2019թթ․ «Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում, Առողջապահության նախարարության և «Էլայ Լիլի» ամերիկյան դեղագործական կազմակերպության միջև կնքվել է պայմանագիր, որի շրջանակներում վերոնշյալ տարիքային խմբին անվճար տրամադրվում են ինսուլինային անալոգներ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---