Չարաշահումներ՝ Արտաշատի գեղարվեստի դպրոցի շինությունների օտարման մեջ22 սեպտեմբերի 2020 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել այն մասին, որ Արտաշատի նախկին և ներկա ղեկավարների կողմից կատարվել են ենթադրյալ ապօրինություններ: Մասնավորապես, Արտաշատի նախկին քաղաքապետ Գ. Մ.-ի 2006թ. որոշման համաձայն Արտաշատի մանկական գեղարվեստի դպրոցի կիսակառույց շենքը վաճառվել է ձևական աճուրդով և գնվել շուկայականից ցածր գնով: 2006թ․ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է Գագիկ Մուրադյանը։ Շենքի շուկայական արժեքը գնահատվել է 6,500,000 դրամ, որը վերաբերել է միայն շինություններին, իսկ հողատարածքի շուկայական արժեքը ներառված չի եղել: Աճուրդին մասնակցել է նաև Արտաշատի քաղաքապետ Գ. Մ.-ի որդին՝ ներկայում Արտաշատի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ս. Մ.-ն, և նշված շենքը գնել 7,155,000 դրամով: 2020-ի գարնանը նշված շինությունը վաճառվել է 90,000,000 դրամով: Պարզվել է, որ վաճառվել է նաև «Մանկական գեղարվեստի դպրոցին» հատկացված 0.2331 հա հողատարածքը, որը 2006թ-ին աճուրդի դրված չի եղել և չի օտարվել։ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է քրգործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, պատժվում է առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց |