Դավիթ Բաբայանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Դավիթ Բաբայանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

PanARMENIAN.Net - Արցախի Պահպանողական կուսակցության առաջնորդ, Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հանձնել եմ Covid-19-ի թեստ, որի պատասխանը դրական է։ Այժմ մեկուսացած եմ և կաշխատեմ օնլայն ռեժիմով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կապի մեջ կլինեմ սովորականի պես։

Շփման շրջանակս մեծ է։ Բոլոր նրանց, ովքեր շփվել են ինձ հետ վերջին երկու-երեք օրերի ընթացքում, խնդրում եմ թեստ հանձնել։ Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն»,-ասվում է գրառման մեջ։

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում Covid-19-ն ախտորոշվել է 379 մարդու մոտ, որից 325-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 52, ընդհանուր մեկուսացված է 92 քաղաքացի:Վարակից մահվան դեպքեր չեն գրանցվել, 2-ի անձի մոտ վարակը հաստատվել է, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---