ՀՀ-ում կորոնավիրուսի 210 նոր դեպք կա և 8 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 210 նոր դեպք կա և 8 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում սեպտեմբերի 23-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 47,877-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 210-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 8 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 4-ն՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 942 դեպք կա, այլ պատճառով՝ 292։

Ապաքինվել է ևս 350 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 43,026 է, փաստացի բուժվողներինը՝ 3617։

Մեկ օրում թեստավորվել է 2256 մարդ։ Ընդհանուր առմամբ, 268,322 թեստ է արվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---