Վարչապետի նախկին խորհրդական․ «Աերոֆլոտը» Երևանից թռիչքների գիշատիչ գներ է առաջարկում

Վարչապետի նախկին խորհրդական․ «Աերոֆլոտը» Երևանից թռիչքների գիշատիչ գներ է առաջարկում

PanARMENIAN.Net - Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը Երևանից թռիչքների համար առաջարկում է գիշատիչ գներ, և դա տեղի է ունենում ՀՀ ավիացիոն իշխանությունների բացարձակ անգործության պատճառով, հայտարարել է վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Ըստ նրա՝ օգտատերերը լուսանկարներ են կցել, որտեղ մի ուղղությամբ մինչև 357,000 դրամ արժողությամբ ավիատոմսեր են եղել։

Նա առաջարկել է համապատասխան գործառույթներ` երկրի տնտեսական շահը և ուղևորների ազատ տեղաշաժի իրավունքը պահպանելու համար՝ նշելով, որ սակագների միջազգային կարգավորմանը մի ամբողջ փաստաթուղթ է նվիրված։

Ճաղարյանը բացատրել է, թե գները գիշատիչ լինում են ոչ միայն իրենց թանկությամբ, այլև էժանությամբ: Վերջին դեպքում նպատակը մրցակիցներին շուկայից դուրս թողնելն է։

«Այսպիսի դեպքերում Հայաստանի ավիացիոն իշխանությունները (եթե դրանք գոյություն ունեն) իրավասու են դուրս վռնդել գիշատիչին և արգելել այդ ընկերության մուտքն ինքնիշխան պետության տարածք: Ինչպես դա արեց հարևան Վրաստանը»,- գրել է նա։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաև ՀՀ-ում սահմանափակված էր ավիահաղորդակցությունը։ 2020 օգոստոսից ՀՀ կառավարությունը բացեց երկրի օդային սահմանն օտարերկրացիների համար։ ՀՀ քաղաքացիները ևս արդեն կարող են երկրից դուրս գալ, որոշ չվերթեր իրականացվում են, սակայն կանոնավոր թռիչքներն ամբողջությամբ վերականգնված չեն։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---