ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել գործադիրի դիմաց

ՌԴ մեկնել ցանկացողները հացադուլ են սկսել գործադիրի դիմաց

PanARMENIAN.Net - Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի մոտ։ Նրանք պահանջում են, որ գործադիրը բանակցությունների միջոցով հասնի նրան, որ իրենց թույլ տան մուտք գործել ՌԴ։

Նրանք արտակարգ դրությունից առաջ եկել են Հայաստան և այլևս չեն կարողանում վերադառնալ: Քաղաքացիների կարծիքով՝ իրենց հարցին որևէ իրական պատասխան կամ լուծում չի տրվում:

Պաստառների վրա գրված է. «Ուզում եմ Ռուսաստան», «Հացադուլ, սպասում ենք վարչապետի դրական պատասխանին»։

Ռուսաստան մեկնել ցանկացողները պարբերաբար բողոքի ցույցեր և երթեր են կազմակերպել վերջին շրջանուն նուն պահանջով՝ նշելով ընտանիքների հետ վերամիվորվելու և ՀՀ-ում աշխատանք չունենալու հանգամանքները։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ-ն հանել է օդային մուտքի արգելքը ԵԱՏՄ անդամների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի համար, բացառությամբ ՀՀ-ի։

Իշխանության մի քանի ներկայացուցիչ հանդիպել էին ցուցարարների հետ, պարզաբանել, որ Հայաստանը սահման չի փակել, ռուսական կողմը չի ընդունում՝ համավարկով պայմանավորված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---