Սան Ֆրանցիսկոյում սկսել են հայերին առնչվող միջադեպերը որպես ատելության հանցագործություններ դիտարկել

Սան Ֆրանցիսկոյում սկսել են հայերին առնչվող միջադեպերը որպես ատելության հանցագործություններ դիտարկել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի ոստիկանությունը հայկական դպրոցի ուղղությամբ կրակոցից հետո հայ համայնքի կենտրոնններում պատահած միջադեպերը դիտարկում և հետաքննում է որպես հանցագործություններ ատելության հողի վրա։

Ոստիկանությունը հայկական համայնքի ներկայացուցիչներին զգոնության կոչ է արել և խնդրել զեկուցել ցանկացած կասկածելի բանի մասին։ Կառույցը նաև հայտարարել է, որ քննիչներն ակտիվ աշխատում են մեղավորներին հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ:

San Francisco Examiner թերթը նշել է, որ հայկական համայնքի հետ կապված միջադեպերը պատահում են հայ-ադրբեջանական սահմանի հուլիսյան լարվածության ֆոնին։

Հուլիսի 12-ից Տավուշում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին աշխարհի տարբեր վայրերում ադրբեջանցիները հայերին սադրում էին ազգամիջյան բախումների։

Հուլիսի վերջին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել հայկական դպրոցը, դրա պատերին նկարել ադրբեջանական դրոշ, գրել ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։

Սեպտեմբերի 19-ին Սան Ֆրանցիսկո քաղաքում կրակել էին հայկական դպրոցի ուղղությամբ։ Կրակոցն արձանագրել էին տեղում հերթապահող ոստիկանները, որոնք տարածքում հերթապահություն էին անում հուլիսին ադրբեջանցիների կողմից դպրոցի պատերին հակահայկական գրաֆիտներ թողնելուց հետո։ Բացի այդ, սեպտեմբերի 17-ին Սան Ֆրանցիսկոյում հրկիզվել էր նաև հայկական եկեղեցուն պատկանող շենքը։

«Հայ դատի հանձնախմբի» անդամ Հայկ Բաղդասարյանը հայտնել էր, որ, ըստ իր տեղեկությունների, առանձին ձեռներեցներ և անհատներ սպառնալիքներ են ստանում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---